Կարևոր իրադարձություններ

Մենք հանդես ենք գալիս իրատեսական ծրագրերով. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

20 Մարտ, 2017 22:42
Մենք հանդես ենք գալիս իրատեսական ծրագրերով. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ մարտի 20-ին, հանդիպում է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ: «Մենք չենք եկել խոստումներով, քվեներ չենք խնդրում: Մեր կատարած աշխատանքով և տեսլականով հստակ և իրատեսական ծրագրերով ենք հանդես գալիս մեր ազգաբնակչությանը»,- բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանն իր խոսքում նշել է, որ այն ծրագրերը, որոնք իրականացրել են Հանրապետական կուսակցության պատասխանատուները, կառավարությունն ու օրենսդիր մարմինը՝ իրատեսական է: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Հանրապետականն է այն ուժը, որը երբևիցե չի խուսափել պատասխանատվությունից:

 

 Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին