Կարևոր իրադարձություններ

Հեղինակավոր Washington Post-ն անդրադարձել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին. տեսանյութ

20 Մարտ, 2017 16:35
Հեղինակավոր Washington Post-ն անդրադարձել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին. տեսանյութ

The Washington Post  պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և նրա հիմնադրած Survival Pictures ընկերության կողմից: 

Ներկայացնում ենք հատվածներ՝ հեղինակավոր պարբերականի անդրադարձից.


«Հայերն ու թուրքերը շատ տարիներ քննարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու հարցը: Կարծես թե, վիճաբանությունը հասել է Հոլիվուդ:

«Խոստում» ֆիլմն առաջին խոշորագույն հոլիվուդյան աշխատանքն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը»:

Պարբերականը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի բազմիցս կրկնած խոսքը՝ «ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է մտածի փոխհատուցման մասին և խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը հարստացել են Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կողոպուտներով»: 

««Խոստումի» պես ֆիլմն էլ ավելի շուտ չի նկարահանվել՝ կինոասպարեզում Թուրքիայի մեծ ճնշման հետևանքով է: 1930-ականներին Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան իրավունք է ստացել էկրանավորելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեէ Մունիր Էրթեգյունի լոբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը» նշված է հոդվածում:

 

Լրահոս

Դիտել ավելին