Կարևոր իրադարձություններ

«Ինչո՞ւ ես պետք է իմ պատուհանի տակ հանդուրժեմ մարմնավաճառների աղմուկը». Հրանտ Բագրատյան

20 Մարտ, 2017 14:41
«Ինչո՞ւ ես պետք է իմ պատուհանի տակ հանդուրժեմ մարմնավաճառների աղմուկը». Հրանտ Բագրատյան

Այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Հրանտ Բագրատյանը նշեց, որ հարկավոր է մարմնավաճառներին առանձին տեղ հատկացնել: Բագրատյանը նկատեց, որ այդպիսով նրանք չեն խանգարի քաղաքի բնակիչներին: Նա առաջարկեց լիցենզիա տալ այդ մարմնավաճառությամբ զբաղվողների:

Բագրատյանը մասնավորապես նշեց. «Ամբողջ աշխարհում դա ընդունված կարգ է, Եվրոպայում դա ընդունված ձևաչափ է: Ինչո՞ւ ես պետք է իմ պատուհանի տակ հանդուրժեմ մարմնավաճառների աղմուկը: Բացի այդ՝ նրանց գործունեությունը պետք է լեգալացնել, թող փող տան դրա համար: Մեկ է՝ վերացնել դա չենք կարող: Միշտ էլ եղել է, ինչ է՝ կոմունիստների ժամանակ մարմնավաճառ չկա՞ր»:

Հրանտ Բագրատյանի վերոնշյալ հայտարարությանը Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Տաճատ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ո՞վ է ասում, որ կոմունիստների ժամանակ մարմանավաճառներ եղել են: Պարոն Բագրատյանն առաջարկում է նրանց լիցենզիա և տարածք տալ, ես ասում եմ՝ ո՛չ, պետք է արգելել, դա անբարոյականություն է: Չեմ ասում տանել-կախել, բայց պետք է դրանց քոքը կտրել»:

 

Լրահոս

Դիտել ավելին