Կարևոր իրադարձություններ

Միլիոնավոր մարդիկ ուղիղ կապով հետևում են ԱՄՆ-ի կենդանաբանական այգու հղի ընձուղտին

19 Մարտ, 2017 18:50
Միլիոնավոր մարդիկ ուղիղ կապով հետևում են ԱՄՆ-ի կենդանաբանական այգու հղի ընձուղտին

Նյու Յորք նահանգի Animal Adventure Park կենդանաբանական այգու բնակիչ, Ապրիլ անունով հղի ընձուղտը դարձել է համացանցի աստղ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Ձագուկի լույս աշխարհ գալուն առցանց հետևում են միլիոնավոր մարդիկ։

Ընձուղտը գտնվում է հղիության 15-րդ ամսում, այսինքն՝ փոքրիկը կարող է ծնվել ցանկացած պահի։

Ձագուկը կդառնա Ապրիլի համար 4-րդը։ Նրա ծնվելուն պես կենդանաբանական այգին անվան ընտրության առցանց մրցույթ կանցկացնի։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին