Կարևոր իրադարձություններ

Ռուս տղամարդը ռեկորդ է սահմանել՝ տեղից շարժելով 312 տոննա քաշով վերամբարձ կռունկը (տեսանյութ)

19 Մարտ, 2017 18:34
Ռուս տղամարդը ռեկորդ է սահմանել՝ տեղից շարժելով 312 տոննա քաշով վերամբարձ կռունկը (տեսանյութ)

Փաուերլիֆթինգի և ծանր ատլետիկայի Հեռավոր Արևելքի չեմպիոն Իվան Սավկինը տեղից շարժել է 312 տոննա քաշով վերամբարձ կռունկը՝ սահմանելով նոր ռեկորդ:

Ինչպես նշում է life.ru-ն, մարզիկն իր նվաճումը նվիրել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 3 ամյակին:

Հետաքրքրական է, որ Սավկինին հաջողվել է տեղաշարժել կռունկը միայն 2-րդ փորձից հետո:

Մարզիկը մանրամասնել է, որ չի պատրաստվում բավարարվել այս նվաճումով ու ապագայում մտադիր է տեղաշարժել 8.000 տոննա քաշով նավ:

 

Լրահոս

Դիտել ավելին