Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

New Horizons-ը Երկիր է փոխանցել Պլուտոնի ամենափոքր արբանյակի լուսանկարները

12 Հոկտեմբեր, 2015 18:06
New Horizons-ը Երկիր է փոխանցել Պլուտոնի ամենափոքր արբանյակի լուսանկարները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ New Horizons ավտոմատ կայանը Երկիր է փոխանցել Պլուտոնի ամենափոքր արբանյակ Ստիքսի՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ արված լուսանկարները։ Լուսանկարներն արվել են դեռևս հուլիսին, երբ տիեզերական սարքը թռչել է «ստորերկրյա աշխարհի թագավորի» մոտով։ Այս մասին հայտնել է NASA-ի մամլո ծառայությունը։

Գիտնական Հալ Ուիվերը հայտարարել է, որ չնայած այդ լուսանկարներն ապշեցուցիչ չեն, սակայն իրենց օգնել են հասկանալ, որ Ստիքսն իրենից ներկայացնում է բավական ձգված կառույց՝ մոտ 7 կիլոմետր երկարությամբ ու 5 կիլոմետր լայնությամբ։ Ստիքսը հայտնաբերվել է 2012 թվականին՝ «Հաբլ» աստղադիտակի օգնությամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին