Կարևոր իրադարձություններ

«Մեզ համար նպատակ է իշխանությունը ժողովրդին տալը». Սեյրան Օհանյան

18 Մարտ, 2017 18:25
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
«Մեզ համար նպատակ է իշխանությունը ժողովրդին տալը». Սեյրան Օհանյան

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամների հաջորդ կանգառը Գավառ քաղաքում էր։

Շնորհակալություն հայտնելով գավառցիներին իրենց կողքը կանգնելու համար` Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է.

-Մեզ համար իշխանության գալը գերնպատակ չէ: Մեզ համար նպատակ է իշխանությունը ժողովրդին տալը: Երբ մարդիկ երկար ժամանակ իշխանության ղեկին են մնում, լճանում են, իսկ մեր պետության զարգացման համար արագ տեմպեր և միայն ու միայն իշխանափոխություն է պետք:

Նոր իշխանություն պիտի գա՝ նոր գիտելիքներով, նոր հմտություններով, նոր ունակություններով, իսկ մենք դա ունենք: Կառավարման համակարգում, մեր պարտականությունները կատարելիս, որոշումներ կայացնելիս, մարդկանց հետ շփվելիս, մարդկանց մեջ գաղափարական աշխատանքներ տանելիս, մենք նոր մշակույթ պետք է ձևավորենք: Պետք է ձգտենք վերացնել իշխանության և ժողովրդի միջև գոյություն ունեցող անջրպետը: Մենք պետք է հաշվետու լինենք ժողովրդին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին