Կարևոր իրադարձություններ

«Իլհամ Ալիևի Նովրուզյան երազանքները կապված են Շուշիի և Ստեփանակերտի հետ»

18 Մարտ, 2017 18:11
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Իլհամ Ալիևի Նովրուզյան երազանքները կապված են Շուշիի և Ստեփանակերտի հետ»

Ադրբեջանի բռնապետն ու բռնապետուհին այս օրը՝Նովրուզը,որոշել են ացկացնել Բաքվի մայրուղիներում...Ինքնասիրահարված և բազմաթիվ բարդույթներով տառապող ադրբեջանցի թիվ երկու դասալիք Իլհամը (թիվ մեկը Իլհամ Ալիևի հայրն է՝Հեյդարը,ով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին խաբեությամբ ազատվել էր բանակում ծառայելուց),որոշել է մի փոքր զվարճացնել սեփական մկկացող հասարակությանը և ֆանտաստիկ խոստումներ տվել...Իլհամ բաբայի նովրուզյան էքստազը կրկին առնչվել է Արցախին...Իլհամը խոստացել է,որ շատ շուտով ադրբեջանական լաթը՝դրոշ կոչվածը,կծածանվի Շուշիի և Ստեփանակերտի վրա,ինչպես հիմա ծածանվում է Լելեթեփեի և Մարտակերտի վրա..

Գրեթե բոլոր ազերիական կայքերը տարածել են Ալիևի այս REMBO-յական ելույթը... Բայց մեկը Ալիևին չի հարցրել,թե այդ երբվանի՞ց է ադրբեջանական փալասը ծածանվում Մարտակերտի վրա...Երևի այդ մասին գիտեն միայն Ալիևները...Շատ ուրախ եմ,որ Լելեթեփեի բլրակի վրա ամրացված ադրբեջանական լաթն այսքան մեծ ցնծությամբ է ընդունվում Իլհամի մոտ,քանի որ դա իրոք նրա միակ ձեռքբերումն էր...Չխայտառակվելու համար ալիևյան ԶԼՄ-ները բավական անորակ կեղծ լուսանկարներ էին տարածում և Բաքվի մոտակայքում ազերի անպարտ ասկյարների մասին ֆանտաստիկ ֆիլմեր նկարում,թե ինչպես է Ալիևի խուժանը գրավել Ֆիզուլին,Թալիշը,Մարտունին և այլն...Բայց ամեն ինչ հերքվեց և մնաց միայն Լելեթեփեն,որն ադրբեջանցիների համար Ջոմոլունգման բարձրանալու նման մի բան է...Իլհամից պետք հետ խլել այդ "Լելեթեփե" կոնֆետը,թե չէ այս տխմարը իրոք հավատացել է,որ կարող է իր փալասը ծածանել Ստեփանակերտի և Շուշիի վրա...
Իլհամ Ալիևը պետք է չմոռանա,թե ինչ եղավ Ադրբեջանի երկրորդ նախագահի հետ...Ժամանակին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն ադրբեջանցիներին խոստացել էր,որ շատ շուտով իր ոտքերը կլվա Սևանա լճում...Բայց շատ "շուտով"-ը եկավ և հայերին պարտվելու պատճառով նա անփառունակ փախավ Բաքվից,իսկ հետո էլ կճղակները տնկեց Անկարայում...Հանմոզված եմ,որ եթե Էլչիբեյը գերեզման ունի,ապա Իլհամը չի ունենա նույնիսկ իր վերջին հանգրվանը,քանի որ Էլչիբեյի պես չի հասցնի փախչել...Սեփական կացնասեր հասարակությունը նրան կտոր-կտոր կանի հայերի դեմ սանձազերծած պատերազմում ևս մի քանի շրջաններ կորցնելու պատճառով...
Հ.Գ.Ժամանակն է,որ Ստեփանակերտն էլ վերադառնա իր պատմական ակունքներին...Կոմունիստ Շահումյանի անունը մեծ պատիվ չի բերում քաղաքին...Վարարակն՝սա է Ստեփանակերտի իրական անունը...

 

Լրահոս

Դիտել ավելին