Կարևոր իրադարձություններ

ՀՀ տնտեսության «խճանկարը»՝ 10 տարում

18 Մարտ, 2017 13:46
Հեղինակ՝ Էկոնոմիկ զարկերակ
ՀՀ տնտեսության «խճանկարը»՝ 10 տարում

2006 թվականի համեմատ Հայաստանի համախառն ներքին արդյունքը գրեթե կրկնակի աճել է: Այդ տարի ՀՆԱ-ն կազմել էր 2 տրլն 656 մլն դրամ, ինչը նշանակում է, որ դոլարային արտահայտությամբ 10 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ծավալը ու, համապատասխանաբար, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է մոտ 60 տոկոսով:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա այստեղ արտադրանքի ծավալների աճը վերջին տաս տարիներին կրկնապատկվել է՝ 644 մլրդ-ից հասնելով 1 տրլն 429 մլրդ դրամի:Գյուղատնտեսական ոլորտում արտադրանքի ծավալները 555 մլրդ-ից աճել է՝ հասնելով 907 մլրդ դրամի:

Ամենամեծ արդյունքներից մեկը արձանագրվել է ծառայությունների ոլորտում, որտեղ վերջին տաս տարիների ընթացքում եռակի աճ է արձանագրվել: 
Ինչ վերաբերվում է միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա այն անցած 10 տարվա ընթացքում ավելացել է մոտ 3 անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին