Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի փոխանցած տվյալները (որպես մահացած անձի), ցուցակներում չի եղել

17 Մարտ, 2017 13:35
Հեղինակ՝ Մնացական Բիչախչյան
Քաղաքացու կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի փոխանցած տվյալները (որպես մահացած անձի), ցուցակներում չի եղել

 

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքել են, որ իրենց համայնքի ընտրողների ցուցակներում մահացած անձանց տվյալներ կան: Իսկ բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ իր փեսան 5 տարի առաջ մահացել է Ֆրանսիայում, սակայն տվյալները ցուցակներում է:
Տիկին Բախշյանը տեղում կապ է հաստատել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ և փոխանցել տվյալներ:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված տվյալներից ոչ մեկը առկա չի եղել ընտրողների ռեգիստրում:
Նախ անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե անձի մահը վրա է հասել այլ պետությունում և ՀՀ իրավասու մարմնում այն գրանցված չէ, ՀՀ ոստիկանությանն օրենսդրությամբ սահմանված կարգով հասու չի լինում մահացածի տվյալները: 
Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում իրականացնում է հսկայածավալ աշխատանք՝ փորձելով հայտնաբերել վերը նշված տվյալները: 
Այս պահի դրությամբ հավաքագրվել է մոտ 1.700 մահացած անձի տվյալներ, որոնք ընտրական ցուցակներում չեն լինի:
Վերոնշյալ խնդրի կապակցությամբ ես նույնպես կապ եմ հաստատել տիկին Բախշյանի հետ, փոխանցել իմ հեռախոսահամարը և պատրաստակամություն հայտնել ընտրողների ցուցակներին վերաբերող ցանկացած հաղորդում ստանալու դեպքում տալ պարզաբանում:
Ցուցակների ճշգրտման աշխատանքները կազմակերպելիս ակնկալում ենք նաև քաղաքացիների աջակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին