Կարևոր իրադարձություններ

Հաց Բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման, այլ համախմբման եւ համատեղ պայքարի. ՕՐՕ

17 Մարտ, 2017 10:43
Հեղինակ՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» Դաշինք/«ORO» bloc
Հաց Բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման, այլ համախմբման եւ համատեղ պայքարի. ՕՐՕ

Հաց բերողի ինքնազոհաբերումը պետք է մղի բոլորիս համախմբման եւ համատեղ պայքարի հանուն իշխանափոխության

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը որպես հարգանքի տուրք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի վաղը, մարտի 17-ին, չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն: Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ: 
Մենք նաեւ գտնում ենք, որ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է եւ չի կարող անհետեւանք մնալ եւ պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման այլ համախմբման եւ համատեղ պայքարի: 
Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական շտաբ
16 մարտի 2017թ.

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին