Իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի», ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ 2016 թվականից պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքին եւ ցանկանում է կրկին աշխատել Պրեմիեր լիգայում։
«Երազում եմ կրկին Պրեմիեր լիգայում աշխատելու մասին։ Դա հիանալի վայր է աշխատանքի համար, միշտ գտնվում ես ճնշման տակ, ինչը կարեւոր է։
Երբ մարզում էի «Ռեջինան», ասացի ինձ, որ կավարտեմ կարիերաս 5 տարուց։ Այդ ժամանակից անցել է 20 տարի, սակայն դեռ աշխատում եմ։ Հունվարին կարող եմ կրկին վերադառնալ։ Դեռ չգիտեմ, թե որ ակումբն եմ մարզելու։ Կդիտարկեմ ցանկացած առաջարկ, որը կլինի այդ պահին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Corriere dello Sport»-ը։