Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը կվերադարձնի հայտնի նկարիչ Վրուբելի` Հայաստանից գողացված կտավը (ֆոտո)

15 Մարտ, 2017 18:03
Ռուսաստանը կվերադարձնի հայտնի նկարիչ Վրուբելի` Հայաստանից գողացված կտավը (ֆոտո)

Հայտնի նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված կտավը կվերադարձվի: Այս մասին այսօր` մարտի 15-ին, Ռուսաստանի Նախագահ Վլադմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պուտինին մեծանուն նկարիչ Վրուբելի  «Սատանան և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավի հայտնաբերման համար, որը 1995 թվականից ի վեր գողացել էին Հայաստանից: ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ նկարը հայտնաբերվել է»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին