Կարևոր իրադարձություններ

«Գրեթե ամեն օր հերյուրանքներ ենք լսում փաստաբանների պալատի մասին»

15 Մարտ, 2017 13:08
«Գրեթե ամեն օր հերյուրանքներ ենք լսում փաստաբանների պալատի մասին»

Այսօր՝ մարտի 15-ին, «ՀՀ փաստաբանների պալատի շուրջ բարձրացած աղմուկի դրդապատճառները, այլընտրանքային տեսակենտներ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը հայտարարեց, որ Փաստաբանների պալատում ոչ մի արտառոց բան չի կատարվում. «Ընթացիկ գործընթացներով առաջ ենք շարժվում… Գրեթե ամեն օր տեղին – անտեղի հերյուրանքներ ենք լսում փաստաբանների պալատի հասցեին: Ես ինձ չեմ վերապահում ՓՊ-ի փաստաբանը լինել, բայց երբ այդ մեղադրանքներն ուղղված են նաև մեզ, խանգարում են մեր աշխատանքին, պետք է իրականությունը ներկայացնել հանրությանը»: Ասատրյանը հավելեց, որ ՓՊ-ի տրոհման, այլ մարմին տեղծելու մասին հայտարարություններին վերաբերում է անլուրջ: Հաշտարարություն ինստիտուտի հիմնադիրներից Հայկ Հովհաննիսյանն էլ նշեց. «ՓՊ-ն անկախ մասնագետների միավորում է և նպաստում է, որ մեր իրավապաշտպն դերը կատարենք: ՓԲ բավականին էվոլյուցիոն պրոցես է անցել, առաջընթաց ենք գրանցել, մեծամասամբ գոհ ենք ՓԲ աշխատանքից, զգում ենք դրա աջակցությունը, այն թափանցիկ կառույց է, որտեղ առկա են ժողովրդավարական սկզբունքներ են: Կառույցում այժմ առկա պոլեմիկան դրա մասին է վկայում »:

Փաստաբան Թաթուլ Խուդատյանը նկատեց, որ ՓՊ-ում գործում է թափանցիկ համակարգ: Նա հավելեց, որ վտանգավոր են հասարակության մեջ ձևավորվող սխալ կարծիքներն այն մասին, թե այն փաստաբանները, որոնք հաճախ հանդես չեն գալիս մամուլում, ելույթներ չեն ունենում, ուրեմն կախյալ են, նրանց կարծիքը կախված է Պալատի նախագահի կարծիքից: Փաստաբանները նշեցին, որ Պալատը իրենց գործերին չի կարող խառնվել և նման փորձեր, նկրտումներ երբևէ չեն էլ եղել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին