Կարևոր իրադարձություններ

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Արմավիրի մարզ

12 Մարտ, 2017 13:26
Հեղինակ՝ Սերյան Օհանյան
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում դաշինքի առաջին կայանը եղել է Գրիբոյեդով գյուղը։ ՀՀ ՊՆ նախկին ղեկավար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով բնակիչներին, ասել է.

-...Մեր դաշինքի զգալի մասն են կազմում բազմաթիվ ազատամարտիկներից ձևավորված հասարակական կազմակերպությունները, որոնց շարքերում հմուտ հրամանատարներ կան, չափազանց պատրաստված զինվորներ, որոնց համար մեր հայրենիքի ճակատագիրը ամենակարևորն է: Մենք իրականության մեջ ձևավորել ենք մի թիմ, որը փորձառություն ունի: Եվ այսօր՝ այս ընտրությունների նախաշեմին, մեզանից յուրաքանչյուրը, ամբողջ ժողովուրդը պետք է որոշում ընդունի՝ ում տա իր ձայնը: ․․․Իսկ ձայնը տալու համար գոնե մեկ գործոն պետք է դեր կատարի՝ ինչ են արել այս մարդիկ իրենց ղեկավարման տարիներին:
․․․Իմ ղեկավարության ժամանակ լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկել անարդարության դեմ պայքարելու, արդարությունն ամրապնդելու, բանակում գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու նպատակով, և կատարված հետևողական աշխատանքների շնորհիվ կադրային քաղաքականության իրականացման, սոցիալական խնդիրների լուծման, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման և հատկապես զորակոչի իրականացման հարցերում զգալի առաջընթաց ենք ունեցել: Իմ ղեկավարության ընթացքում պետական մակարդակի մի քանի զորավարժություն է անցկացվել, որոնցից վերջինը «Շանթ 2015»-ն էր: Իմ ղեկավարության ժամանակ բարձրացել է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են:

 

Լրահոս

Դիտել ավելին