Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի հետ ձեռ ձեռի տված գեղեցկուհին և Նազենի Հովհաննիսյանի պայքարը Մարտի 8-ի դեմ. Ամենաաստեղային կանանց TOP 10 (տեսանյութ)

11 Մարտ, 2017 20:30
Կարեն Կարապետյանի հետ ձեռ ձեռի տված գեղեցկուհին և Նազենի Հովհաննիսյանի պայքարը Մարտի 8-ի դեմ. Ամենաաստեղային կանանց TOP 10 (տեսանյութ)

Կանանց միամսյակի կապակցությամբ «Շաբաթ» լրատվականը ներկայացնում է Հայաստանի ամենաաստեղային կանանց տասնյակը: Նրանք չափազանց գրավիչ են իրենց հասարակական-քաղաքական ակտիվությամբ և, իհարկե, նաև արտաքինով: Եվ այսպես.

 

1. Զարուհի Փոստանջյան

Հայաստանի ամենասիրված ընդդիմադիր գործիչը կին է և այն էլ՝ ինչպիսի՜ կին: Չորս գեղեցիկ աղջիկների մայրը կարողացել է վաստակել ամենասկզբունքային քաղաքական գործչի տիտղոսը և այժմ էլ ստեղծում է իր նոր հեղափոխական կուսակցությունը՝ հեռանալով իրեն դավաճանած տղամարդկանցից ու նրանց ագահությամբ ապականված «Ժառանգություն»-ից:

 Քվեարկեցին ուրիշի փոխարեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

2. Նազենի Հովհաննիսյան

Հայկական հեռուստաէկրանի ամենագեղեցիկ կինը կարողանում է շատերին խելքամաղ անել ոչ միայն իր կիսամերկ լուսանկարներով, այլև իր ֆեյսբուքյան խոհափիլիսոփայական ստատուսներով: «Ամենախելացին» հեռուստաշոուի սեքսուալ վարողը մի խելացի և կրքոտ գրառում էր արել ընդդեմ Մարտի 8-ի և կանանց միամսյակի՝ պահանջելով կանանց հարգել ու պաշտել ոչ թե մեկ կամ երեսուն օր, այլ առնվազն՝ 365 օր:

 

3. Արփինե Հովհաննիսյան

ՀՀԿ-ի ամենագրավիչ կինը ձեռ ձեռի տված աստղային քարոզարշավ է սկսել այդ նույն կուսակցության ամենաբարետես տղամարդու՝ Կարեն Կարապետյանի հետ: Նա համար երեքն է ոչ միայն այս տասնյակում, այլև ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում, որտեղ ամենայն հայոց Ֆեմիդան դարձյալ երրորդն է՝ Պաշտպանության նախարարից և Երևանի քաղաքապետից անմիջապես հետո:

 Յուրաքնաչյուր մարդ ինքն է որոշում իր քայլերի հաջորդականությունը. Արփինե Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալու մասին

4. Ռուզաննա Խաչատրյան

Ծաղկաշատ և գունառատ ֆոտոսեսիաները նրան դարձրեցին պաշտոնյաների կանանցից ամենաքննարկվածն ու աստեղայինը: Դոկտոր Ռուզաննայի ուժեղ անհատականությունը նոր շունչ և ուղղություն հաղորդեց նրա ամուսնու քաղաքական գործունեությանը: Ոմանք նրան են մեղադրում ամուսնուն իշխանական գծից շեղելու համար, իսկ ոմանք էլ հասկանում են, որ նման կնոջ համար ցանկացած ուժեղ տղամարդ պատրաստ է մեծ հերոսությունների:

 

5. Սիրուշո

Նա ոչ միայն Հայաստանի ամենասիրված երգչուհին է, այլև Հայաստանի երկրորդ նախագահի որդու կինը: Այս ամենը նրան դարձնում են չափազանց հետաքրքիր ոչ միայն արվեստի, այլև քաղաքականության տեսանկյունից: Արևմտյան Հայաստանում նկարահանված իր վերջին տեսահոլովակով նա կրկին գրավեց հանրության ուշադրությունը, երբ ի հեճուկս թուրքական իշխանությունների կարողացավ ներկայացնել հայկական կորսված ժառանգությունը:

 

6. Անահիտ Բախշյան

Ազատ դեմոկրատների ամենաաստղային թեկնածուն և քաղաքականությամբ զբաղվող ամենասիրված մանկավարժը շարունակում է պահպանել ոչ միայն կանացի գրավչությունը, այլև իմաստուն հայ կնոջ կերպարը: Կարելի է չհամաձայնել նրա կարծիքների հետ և չընդունել նրա ընկերությունը ոմանց հետ, սակայն չի կարելի ուրանալ հոկտեմբերի 27-ին այրիացած այս ուժեղ կնոջ երկար տարիների սկզբունքային պայքարն ու վաստակը:

 

7. Սյուզան Սիմոնյան

Նա ամենասրախոս և ռադիկալ կինն է սոցիալական ցանցերի հայկական թագավորությունում, ով նաև «Սասնա Ծռերի» ամենանվիրված զինվորն է և այսօրվա իշխանությունների ամենաթունոտ հակառակորդը: Կանանց ճակատի անխոնջ մարտիկը երբեմն միամտորեն սխալվում է իր դաշնակիցների և հակառակորդների ընտրության հարցում, բայց երբեք չի շեղվում իր անհաշտ պայքարից:

 

8. Նաիրա Զոհրաբյան

Նա նորից Ծառուկյանի կողքին է և կրկին վայելում է շատերի հարգանքն ու ջերմ վերաբերմունքը, քանի որ փարատվեցին բոլոր այն կասկածները, թե նա իբր դավաճանել էր ԲՀԿ-ի սիրված առաջնորդին: Հայկական Կլեոպատրան այլևս կուսակցապետ չէ, սակայն նա շատ ավելի պատշաճ դիրքավորմամբ կարող է իրացնել իր քաղաքական շնորհները և իր սուր լեզուն ծառայեցնել Ծառուկյանի հնարավոր հաղթանակին:

 Картинки по запросу Նաիրա Զոհրաբյան shabat.am

9. Լուիզա Ներսիսյան

Նրա ամուսինը՝ Հրանտ Թոխատյանը, այն հազվագյուտ մտավորականներից էր, ով սատարեց Հաց բերողին, իսկ մինչ այդ էլ պայքարեց հայտնի երգահան Եղիշե Պետրոսյանի ազատության համար: Թոխատյանի քաղաքական զարթոնքի մեջ հնարավոր է՝ մեղավոր է նրա կինը, իսկ եթե դա ամենևին էլ այդպես չէ, ապա ամեն դեպքում այդ ակտիվությունը նոր շարմ է հաղորդում տաղանդավոր և անչափ գեղեցիկ Լուիզային:

 

10. Արսինե Խանջյան

Ամենաակտիվ և հարգված սփյուռքահայ կինը չափազանց սրտացավ է Հայաստանի ներքաղաքական կյանքի և դժվարությունների հանդեպ: Իշխանության որոշ սպասավորներ փորձեցին վարկաբեկել արդարության համար պայքարող այս կնոջը՝ տարածելով նրա լուսանկարների մերկ կադրերը: Այդ ամենով տաղանդավոր դերասանուհուն վարկաբեկել չկարողացան, սակայն հիշեցրին, որ նա ոչ միայն սկզբունքների և գաղափարների առաջամարտիկ է, այլև շատ հմայիչ կին է: 

 

Լրահոս

Դիտել ավելին