Կարևոր իրադարձություններ

Կալանավորին բերված խմորեղենի միջից հայտնաբերվել է փոշենման զանգված. ՀՀ ԱՆ ՔԿՎ (ֆոտո)

10 Մարտ, 2017 10:48
Կալանավորին բերված խմորեղենի միջից հայտնաբերվել է փոշենման զանգված. ՀՀ ԱՆ ՔԿՎ (ֆոտո)

Մարտի 9-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Կ-ին քաղաքացի Մ. Գ-ի կողմից բերված հանձնուքի` խմորեղենի միջից հայտնաբերվել է մոտ 50 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

 Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին