Կարևոր իրադարձություններ

Այս անգա՞մ էլ «վլասծը» չի փոխվելու. «Բա ո՞ւմը տանք ձեն, մեր գյուղի տղա ա». «Առավոտ»

10 Մարտ, 2017 10:18
Այս անգա՞մ էլ «վլասծը» չի փոխվելու. «Բա ո՞ւմը տանք ձեն, մեր գյուղի տղա ա». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սաղ էլ մե կորիզ են, ձեն են խլում: Ժողովրդի մասին մտածող չկա: Լավ ա էդ Ռուսաստանն էլ կա, թե չէ սովից կոտորվելու էինք: Հըմի, որ դրանք ասում են՝ աշխատատեղ ենք բացելու, թոշակ բարձրացնելու, էս 20 տարի է՝ էդ ենք լսում, բայց կա՞, չկա»,-Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ են բողոքում: «Գնանք ընտրության, չգնանք, մեկ ա՝ «վլասծը» չի փոխվելու, էլի մնալու է մի կուսակցության ձեռքում, գիտենք՝ ում, էն որ հիմա էլ իրանք են»,-հոգոց հանելով ասում էին մարտունեցիները:

Գեղամավան գյուղի բնակիչներն էլ համոզված էին, որ իրենց գյուղում էլ «վլասծը» չի փոխվելու, դաշնակցական գյուղապետի որդին՝ պատգամավորի թեկնածուն, իրենց գյուղում ավելի շատ ձայն կհավաքի. «Բա ումը տանք ձեն, մեր գյուղի տղա ա, մեր աչքի առաջ մեծացած»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին