Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը դարձել է «Քեթրինի Միհրանի» շտաբի անդամ. «Ժողովուրդ»

10 Մարտ, 2017 10:09
Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը դարձել է «Քեթրինի Միհրանի» շտաբի անդամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ գալստյանը հիմա էլ ՀՀԿ օգտին է աշխատում: Նա դարձել է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի շտաբի անդամ:

Ավելին՝ երեկ հենց ինքն էլ վարում էր Զեյթունում Մ. Պողոսյանի նախընտրական փոքր հանրահավաքը: Խաչիկ Գալստյանի՝ ՀՀԿ-ականների կողքին հայտնվելու փաստը հատկանշական է այն առումով, որ նա «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի անդամներից մեկն է: Իսկ այդ շարժումը, ինչպես հիշում եք, ձեւավորվել էր Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի դեպքում պլատֆորմ հանդիսանալու նպատակով:

Միայն թե Ծառուկյանը քաղաքականություն վերադարձավ ԲՀԿ-ով, եւ «Միասնության» համակարգող խորհրդի անդամներից որեւէ մեկին չընդգրկեց իր դաշինքի համամասնական ընտրացուցակում:

Դրանից հետո Խ. Գալստյանը հայտնվեց ՀՀԿ-ական թեկնածուի կողքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին