Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ են թաքցնում կենդանակերպի տարբեր նշանների կանայք

09 Մարտ, 2017 20:11
Ի՞նչ են թաքցնում կենդանակերպի տարբեր  նշանների կանայք

Կին-Խոյ

Ստեղծում է ուժեղ, ակտիվ և ագրեսիվ կնոջ կերպար, սակայն իրականում նրա ներսում «բոլորի կողմից մոռացված երեխա» է: Նրանք սարսափելի կերպով վախենում են լքված լինելուց և այդ պատճառով փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց ներքին ապրումներն ու զգացմունքները:

 

Կին-Ցուլ

Ստեղծում է հանգիստ, հավասարակշռված կնոջ կերպար, սակայն իրականում սարսափելիորեն վախենում է իր կյանքում քաոսից և գլոբալ աղետներից: Ավելի վատ է, եթե այդ քաոսի մասին նորությունը բերում է մտերիմ կամ հարազատ մարդը: Մի կարծեք, որ Ցուլը դուրս է հանում իր զգացմունքները: Հանգստության դիմակը Ցուլի վրա կմնա այնքան, քանի դեռ նա լուծում չգտնի իրավիճակից:

 

Կին-Երկվորյակ

Ստեղծում է ուրախ և անհոգ կնոջ կերպար, ում մոտ որևէ խնդիր չկա: Իրականում նրանք թաքցնում են մոլի նյարդայնություն գրեթե ամեն ինչի և բոլորի հանդեպ, առավել ևս նրանց, ում վախենում են կորցնել: Նրանք տանել չեն կարողանում առօրյան և ձանձրույթը:

 

Կին-Խեցգետին

Արտաքինից նուրբ, կարեկցող, հոգատար և սիրող։ Նա ուշադիր լսում է ձեզ, խորհուրդ տալիս, սակայն այդ դիմակի տակ խորամանկություն կա: Նա մտածում է իր մասին միայն: Նրա հետ պետք է զգոն լինել:

 

Կին-Առյուծ

Ինչպես և հարիր է կենդանակերպի թագավորական նշանին, նա միշտ գլուխը բարձր է պահում և հպարտ հայացքով է քայլում: Իրականում այդ դիմակի տակ փափուկ և հոգատար սիրտ է: Շրջապատեք նրան քնքշությամբ և հոգատարությամբ և դուք երջանիկ կլինեք:

 

Կին-Կույս

Նա միշտ հավաքված է և անվրդով իր որոշումներում, սակայն մի մոռացեք, որ Կույսերը ունեն նաև մեկ այլ դեմք: Կույսն իսկական հետախույզ է, եթե նա աչք է դրել տղամարդու վրա ու ցանկանում է ամուսնանալ նրա հետ, ապա ամեն ինչ կիմանա նրա մասին:

 

Կին-Կշեռք

Հանգիստ, վստահություն ներշնչող, սակայն իրականում դա այդպես չէ: Այդ դիմակի տակ թաքնված է կատարյալից շատ հեռու անձ: Կին-Կշեռքն իր զույգին դիտարկում է որպես խաղատիկնիկի, որն ունակ է կատարել իր ցանկությունները: Նրանք ունակ չեն ինքնուրույն լուծել իրենց խնդիրները:

 

Կին-Կարիճ

Արտաքինից խիստ, հպարտ և ուժեղ, իրականում փափուկ, հավատարիմ: Կին Կարիճը բախտի նվեր է:

 

Կին-Աղեղնավոր

Քմահաճ, անկախ, ազատ, ինքն իրենով: Փորձում է ստեղծել ինքնաբավ մարդու կերպար, ով հասկանում է բոլոր կենցաղային խնդիրներում: Սակայն դա կրկին դիմակ է: Աղեղնավորը երազում է բոլորի նման չլինել: Նա մշտապես լացում և բողոքում է իր չստացված աստղային կյանքից:

 

Կին-Այծեղջուր

Ավելի հաճախ նա ինքնավստահ, հանգիստ է, սակայն դա ընդամենը թվացյալ է: Դիմակի տակ համառ, դժգոհ անձնավորություն է:

 

Կին-Ջրհոս

Էքցենտրիկ, ոչ սովորական, կարողանում է թոզ փչել աչքերի մեջ: Նրա ժպիտի տակ թաքնված է խորը հոգեվերլուծաբան, ով կարող է բացահայտել նույնիսկ ամենաամուր կերպարին: Իմացեք, եթե նա ձեզ բռնեցնի դավաճանության մեջ կամ զգա թեկուզ փոքր-ինչ սխալ քայլ, զգույշ եղեք՝ նա սիրում է կոտրել ամանները ոչ միայն հարվածելով գետնին, դրանք կարող են նետվել նաև ձեր վրա:

 

Կին-Ձուկ

Քնքուշ և փափուկ, հիանալի էակ, ով կարիք ունի տղամարդու ամուր ուսի: Առաջին հայացքից նա անպաշտպան կոկետուհի է թվում, սակայն իրականում դա նրա մտածված ռազմավարությունն է: Նա ունակ է թակարդ գցել ամենայուղոտ պատառը: Նա իր թակարդը ճիշտ տեղում է դնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին