Կարևոր իրադարձություններ

Երկրներ, որոնք չունեն բանակ (ֆոտոշարք)

04 Մարտ, 2017 16:32
Երկրներ, որոնք չունեն բանակ (ֆոտոշարք)

Կոստա Ռիկա

Այս երկրի իշխանությունները 1949թ. ի վեր դադարեցրել են բանակի գործունեությունը: Ի դեպ, Կոստա Ռիկան պարբերաբար ներառվում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում:   

Լիխտենշտեյն

Ավստրիայի և Շվեյցարիայի մեջտեղում գտնվող փոքրիկ պետությունը բյուջեի միջոցները խնայելու նպատակով 1868թ.-ից բանակ չունի: Լիխտենշտեյնի իշխանությունները թույլ կտան բանակ կազմավորել միայն պատերազմի առաջացման դեպքում:  

Սամոա

Սամոա կղզի պետությունը սկզբնավորումից ի վեր զրկված է եղել բանակից: Մինչդեռ Նոր Զելանդիան խոստացել է հարկ եղած դեպքում պաշտպանել Սամոային:

 Անդորա

Պետությունը մի շարք ռազմական համաձայնագրեր ունի Ֆրանսիայի և Իսպանիայի հետ, սակայն իրականում բանակ չունի:

 Դոմինիկյան Հանրապետություն

 

Կարիբյան ծովում գտնվող կղզի պետությունը 1981թ. ի վեր չունի բանակ:

 Վատիկան

 Հռոմի պապի պաշտոնական նստավայր համարվող Վատիկանը ևս չունի բանակ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին