Կարևոր իրադարձություններ

Առեղծվածներ, որ այդպես էլ չեն բացահայտվել (լուսանկարներ)

04 Մարտ, 2017 10:44
Առեղծվածներ, որ այդպես էլ չեն բացահայտվել (լուսանկարներ)

Այն, որ շատ գաղտնիքներ մարդիկ իրենց հետ գերեզման են տանում, նորություն չէ: Հավանաբար մեզնից յուրաքանչյուրը իր հետ կտանի մի քանի գաղտնիք, որպեսզի ինչ-որ մեկին, հնարավոր է նաև իր հեղինակությունը կամ ժառանգությունը, դրանով փրկի: Մարդկության պատմության մեջ որոշ գաղտնիքներ այդպես էլ չբացահայտվեցին: Այժմ Ձեզ կներկայացնենք առեղծվածներ, որոնք մինչ օրս  չեն բացահայտվել:

Ակսել Էրլանդսոն, 1884 – 1964

 

Իր գործը սկսել է որպես ագարակատեր, ով սիրում էր ծառերի բներն անընդհատ փոփոխել: Տասը տարվա ընթացքում նա ծառերին «սովորեցրեց» աճել իր ցանկությամբ՝ դրանք վերածելով սրտերի, աստիճանների, օղակների, թռչունների վանդակի, աշտարակի, ֆոտոյի շրջանակի: Ավելի ուշ նա հասկացավ, որ իր ծառերը մեծ ժողովրդականություն են վայելում և որոշեց ստեղծել «Tree Circus»: Էրլանդսոնը իր գաղտնիքը ոչ մեկի չբացահայտեց: Նա մահացավ 1964 թվականին` իր հետ տանելով իր գաղտնիքը:

«Ջերոմ», 1840 – 1912 

 

1863 թվականի սեպտեմբների 8-ին մոտ 20 տարեկան անծանոթին Կանադայում գտել են երկու ձկնորսներ: Երիտասարդի երկու ոտքերն անդամահատված էին, իսկ կողքին եղել է ջրով լի կուժ ու մի կտոր հաց: Նա ի վիճակի չէր խոսել, և, ըստ մեզ հասած պատմությունների, նա ասել է ընդամենը 2-3 բառ, որոնցից մեկը եղել է Ջերոմ: Այդ պատճառով նրան այդպես էլ կոչում են: Ջերոմը որոշ բառերից շատ էր զայրանում, և շատերը կարծում էին, որ նա գիտի մի գաղտնիք, որը արգելել են իրեն ասել:  Ջերոմը մահացել է 1912 թվականի ապրիլի 19-ին:  

Անծանոթուհի, 1793 – 1816

 

1816 թվականի աշնանը Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում երկու հոգի` կինը և ամուսինը, մտել են Gadsby հյուրանոց: Կինը հիվանդ էր, և ենթադրվում է, որ վարակված էր որովայնային տիֆով: Կնոջ վիճակը շարունակում էր վատանալ: Ամուսինը կանչել է բժշկին, հյուրանոցի անձնակազմին, և նույնիսկ հյուրանոցի տիրոջ կնոջը: Նա բոլորին խնդրել է երդվել երբևէ չբացահայտել իրենց ինքնությունը: Բոլորը համաձայնվել են գաղտնիքն իրենց հետ գերեզման տանել: Երդումից մի քանի օր անց կինը մահացավ, և մինչ այսօր ոչ ոք տեղյակ չէ, թե ովքեր էին նրանք:

Կաշվե մարդը, մոտ 1839 – 1889 

 

Կաշվե մարդը եղել է թափառական, ով շրջանաձև ճամփորդել էր 584 կմ` Կոնեկտիկուտ և Գուձոն գետերի միջև: Նա վարժ խոսում էր ֆրանսերեն, սակայն հիմնականում շփվում էր ժեստերով: Նա կրում էր գլխարկ և կոշտ կաշվե կոշիկներ: Նա այնքան ճշգրիտ էր շրջագայում, որ մարդիկ ամեն 34-րդ օրը նրան հանդիպում էին փողոցում: 1889 թվականի փոթորկից հետո կաշվե մարդու մարմինը հայտնաբերել են Նյու Յորքում: Նրա կողքին դրված էր իր պայուսակը, որի մեջ եղել է կաշի մշակելու սարքավորումները: Նրա շիրիմի վրա գրված է «Ֆրանսիայի Լիոն քաղաքից Ժյուլ Բոուրգլայի` «կաշվե մարդու»  հանգստի վերջին վայրը»: Սակայն ավելի ուշ թերթում մի հոդված հրապարակվեց, որում ասվում էր, որ դա իր իսկական անունը չէ:

Արնե Բերլինգ, 1905 – 1986 

 

Արնեն մաթեմատիկայի պրոֆեսոր էր: 1940 թվականի նա կոտրել է գերմանական ռազմավարական հաղորդակցության գաղտնաբառը: Շատերի կարծիքով այս ձեռքբերումը ծածկագրության պատմության մեջ եզակի երևույթներից է: Նա գաղտանաբառը կոտրել է երկու շաբաթում: Դրանից հետո Բերլինգը ստեղծեց մի սարք, որը Շվեդիային թույլ էր տալիս գաղտնազերծել գերմանացիների ինֆորմացիոն հոսքը, որը Շվեդիայից անցնում է Նորվեգիա: Երբ Բերլինգին հարցրել են, թե ինչպես է կոտրել  գաղտնաբառը, նա պատասխանել է՝ «Մոգը չի բացահայտում իր գաղտնիքները»: Բերլինգի ստեղծած սարքավորման միջոցով Շվեդիայի իշխանությունները կարողացել են իմանալ Բարբարոսա պլանի մասին:

Ջեյմս Բլեք, 1800 – 1872 

 

Ջեյմս Բլեքը  եղել է դարբին, ստեղծել է նաև Բոուի (Ջիմ Բոուն հայտնի էր դանակիներով մենամարտներրվ) օրիգինալ դանակը: Բլեքի դանակները բավականին ամուր էին, միաժամանակ ճկուն: Բլեքը դանակներ պատրաստելու մեթոդները գաղտնի է պահել: Նրա դանակների կրկնօրինակները նույնիսկ այժմ չեն կարող պատրաստել: Բլեքը մահացել է 1872 թվականի հունիսի 22-ին: 

Բենջամին Ֆրանկլին, 1706 – 1790

Բենջամին Ֆրանկլինը` ԱՄՆ հիմնադիրներից մեկը, նաև գրող էր, երգիծաբան, քաղաքագետ, գիտնական, քաղաքացիական ակտիվիստ, պետական գործիչ և դիվանագետ: 1730 թվականի Ֆրանկլինը ճանաչեց իր անօրինական և միակ որդուն` Վիլյամին, ում դաստիարակել են Ֆրանկլինը և իր օրինական կինը` Դեբորա Ռին: Ըստ որոշ վարկածների` Վիլյամի իսկական մայրը Դեբորան էր, սակայն դրա մասին չէին  ասում, քանի որ նախքան Վիլյամի ծնվելը զույգը ամուսնությունը չէր գրանցվել, իսկ Ֆրանսկլինը չէր ցանկանում, որ Դեբորան վարկաբեկվեր: Մեկ այլ վարկածի համաձայն` Վիլյամի մայրը մարմնավաճառ է եղել: Մինչ այժմ Վիլյամի մոր մասին հստակ տեղեկություն չկա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին