Կարևոր իրադարձություններ

Հայաստանում օգտատերերի գրեթե կեսը բախվում է կիբեռսպառնալիքների. «Կասպերսկի Լաբորատորիա» (լուսանկարներ)

03 Մարտ, 2017 15:25
Հայաստանում օգտատերերի գրեթե կեսը բախվում է կիբեռսպառնալիքների. «Կասպերսկի Լաբորատորիա» (լուսանկարներ)

Հայաստանում 2016 թվականին յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ համացանցում բախվել է կիբեռսպառնալիքի: Երեկ` մարտի 2-ին լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց «Կասպերսկի լաբորատորիա»-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին:

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն պարզել է, որ 2016 թվականին Հայաստանում յուրաքանչյուր երրորդ օգտատերը համացանցում բախվել է կիբեռսպառնալիքների՝ վնասաբեր ծրագրերի, ցանցահենային գրոհների, դրամաշորթության (մասնավորապես, կեղծ, ֆիշինգային էջերի), սպամի և շատ այլ բաների։ Բացի այդ, Հայաստանում օգտատերերի 40%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասաբեր օբյեկտների, որոնք սարքեր են թափանցում հանովի կրիչների միջոցով (օրինակ՝ ֆլեշ-հիշողությունների)։ Իսկ ևս 10%-ն ունեցել է շարժական սարքերի սպառնալիքների հետ բախման փորձառություն։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն նման տվյալներ է ստացել Kaspersky Security Network* ամպային ենթակառուցվածքի օգնությամբ 2016 թվականի արդյունքներով հավաքված ներքին վիճակագրական վերլուծությամբ։

Հայաստանում անհատական համակարգչի յուրաքանչյուր օգտատերը տարվա ընթացքում միջին հաշվով 13 անգամ հանդիպել է համացանցային սպառնալիքների։ Իսկ ահա տեղային վնասաբեր ծրագրերի հետ նա 6 անգամ հաճախ է գործ ունենում՝ տարվա ընթացքում միջին հաշվով 83 անգամ։

Ցանկացած կիբեռսպառնալիք առաջ է բերում կարևոր տեղեկատվության, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցերի հաշվեգրերի մուտքանունների և գաղտնաբառերի, բանկային հաշիվներին առցանց հասանելիության տվյալների, կապի տվյալների, ընտանեկան ֆոտոպահոցի և շատ այլ բաների կորստի ռիսկ։ Մի շարք վնասաբեր ծրագրեր կարող են ընկնել ուղիղ օգտատերերի փողերի հետևից։ Սակայն եթե նույնիսկ հաջողվի խուսափել գողությունից, վնասաբեր ծրագրային ապահովումով վարակման դեպքում, միևնույն է, ֆինանսական ծախսերը գործնականում անխուսափելի են։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի գնահատմամբ**, մեկ կիբեռգրոհի արդյունքում օգտատերերի կրած վնասն ամբողջ աշխարհի միջին հաշվարկով կազմում է 134 ԱՄՆ դոլար։ Վնասաբեր ծրագրերով վարակման զոհն այդ գումարը ծախսում է սարքի վերանորոգման, կորցրած տվյալների վերականգնման, պաշտպանական ծրագրային ապահովման տեղադրման և այլ ուղեկցող ծախսերի համար։

«Մեր աշխատանքի քսանամյա փորձը ցույց է տալիս, որ և՛ հենց կիբեռսպառնալիքները, և՛ դրանց բախվելու հետևանքները տարեցտարի դառնում են էլ ավելի մասշտաբային։ Նման պայմաններում հուսալի պաշտպանությունն անհրաժեշտ է, ինչպես երբեք։ Մենք օգտատերերին խորհուրդ ենք տալիս զգոն լինել ինչպես համացանց մտնելիս, այնպես էլ համակարգչով ցանցից դուրս աշխատելիս։ Այդուհանդերձ, նույնիսկ ամենազգույշ վարքը չի երաշխավորում կիբեռսպառնալիքներից հարյուրտոկոսանոց պաշտպանություն։ Հենց այդ պատճառով յուրաքանչյուր սարքի վրա պետք է տեղադրված լինի պրոակտիվ տեխնոլոգիաներով համալիր պաշտպանական լուծում, որոնք ի զորու կլինեն կանխարգելել նույնիսկ անհայտ, չարագործների կողմից դեռևս չհնարված միջոցներով վարակումը»,- պատմում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Այսօր կիբեռսպառնալիքներին բախվելու ռիսկի են ենթարկվում ոչ միայն շարքային օգտատերերը, այլև բիզնեսը, արդյունաբերական ձեռնարկությունները, ֆինանսական կազմակերպությունները, պետական կառույցները։ Այդ դեպքում չարագործները նպատակաուղղված են փողի կամ կազմակերպության աշխատանքի համար կրիտիկական գաղտնի տվյալների գողությանը, կամ էլ՝ ընդհանրապես ընկերության աշխատանքի կանգառին։ Անվտանգության բարձր մակարդակ են տրամադրում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները, որոնք ապահովում են ինչպես օգտատերերի, այնպես էլ բիզնեսի պաշտպանությունը կիբեռսպառնալիքներից։

Այսպես, Բոլոր սարքերի համար Kaspersky Internet Security-ն պաշտպանում է օգտատերերին, իսկ Բիզնեսի համար Kaspersky Total Security-ն ապահովում է ընկերությունների պաշտպանությունը կիբեռսպառնալիքների բոլոր տեսակներից։

* Kaspersky Security Network-ը (KSN) ամպային ենթակառուցվածք է, որը միավորում է «Կասպերսկի Լաբո- րատորիա»-ի պրոդուկտների օգտատերերին աշխարհով մեկ։ Օգտատերերի համաձայնությամբ KSN-ը հավաքում և կենտրոնացված սերվերներ է հասցնում օգտատերերի՝ ընկերության պրոդուկտներով պաշտպանված միլիոնավոր մեքենաները վարակելու բոլոր փորձերի և դրանց մեջ կասկածելի վարքի մասին տեղեկատվությունը։ Այդ տվյալները լրացվում են շատ այլ աղբյուրների տեղեկատվությամբ։ Այդպիսով, իրականացվում է համացանցում վիրուսային իրավիճակի անընդհատ մշտադիտարկում։ Հենց որ վնասաբեր նոր ծրագիրը փորձում է վարակել գոնե մեկ համակարգիչ, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ակնթարթորեն ստանում են այդ ծրագրի և դրա գործողությունների մասին տեղեկատվությունը, ծրագիրը հա- մապատասխան կարգավիճակ է ստանում, դրա մասին տվյալներն ուղարկվում են բոլոր օգտատերերին, և վարակման հետագա ցանկացած փորձ բացառվում է։

** Հետազոտությունը «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հարցումով 2016 թվականի օգոստոսին անցկացրել է «B2B International» ընկերությունը։ Հարցմանը մասնակցել է համացանցի՝ աշխարհի 21 երկրի 12 546 օգտատեր։

 

Լրահոս

Դիտել ավելին