Կարևոր իրադարձություններ

Եթե չես ուզում ողջ կյանքդ լինել աղքատ, ուրեմն այս պահից սկսած դադարիր անել այս 10 բաները

03 Մարտ, 2017 10:10
Եթե չես ուզում ողջ կյանքդ լինել աղքատ, ուրեմն այս պահից սկսած դադարիր անել այս 10 բաները

10 սովորություն, որոնք խանգարում են հարուստի պես մտածել:

Ազատվիր սրանցից, և արդյունքը երկար սպասեցնել չի տա:

 

1. Աղքատը միշտ մեղավորներ է փնտրում

Աղքատ մարդու ֆինանսական վիճակի համար միշտ մեղավոր են նրա ծնողները, կողակիցը, պետությունը, շրջապատը, ով ասես՝ միայն թե ոչ ինքը: Նա բոլորովին ի վիճակի չէ ընդունել, որ դրա պատասխանատվությունը բացառապես իր ուսերին է:

2. Խղճահարություն իր հանդեպ

Աղքատը միշտ կգտնի իրեն խղճալու պատճառ՝ ոչ ճիշտ երկրում է ծնվել, վատ ժամանակներում է ապրում, բավականաչափ կրթված չէ, իդեալական մարմին չունի, մագնիսական փոթորիկներ՝ ինչ ասես:

3. Լացուկոծ և բողոք կյանքից

Այնպես ես ուզում ինչ-որ մեկին պամել, թե դու որքան խեղճ ու դժբախտ ես, և սփոփանք ստանալ: Հարուսի մտածողությամբ մարդը ցանկացած անհաջողություն ընկալում է որպես ժամանակավոր դժվարություն և ոչ մի բանից չի բողոքում:

4. Չսիրած գործով զբաղվել

Որպեսզի գործը հաջողություն բերի, այն պետք է սիրելի լինի: Այլապես մարդը կարող է անիծել իր աշխատանքը, ղեկավարությանը և գործընկերներին, բայց միևնույն է, ամեն երկուշաբթի կգնա այդ անիծյալ գրասենյակ և տարեցտարի կանցկացնի ուրբաթին սպասելով:

5. Ժամանակ ձգել

Մինչև վերջ ժամանակ ձգել: Նրա կյանքի նշանաբանը կարող է լինել «Յոթ չափիր, մեկ կտրիր», բայց գործը ոչ միշտ կարող է հասնել կտրելուն:

6. Անվճար ուսում

Գործնականում յուրաքանչյուր հաջողակ մարդ կասի, որ լավագույն ներդրումը քո մեջ արած ներդրումն է: Աղքատ մարդը սովոր է, որ ամեն ինչ կարելի է անվճար ստանալ, նույնիսկ ուսումը: Բայց ինչ-որ իսկապես պետքական և օգտակար բան սովորելու հաշմար մեր ժամանակներում միշտ պետք է լինում վճարել:

7. Փողերի անիմաստ ծախսում

Եթե մարդը ֆինանսական ռազմավարություն չունի, նա փող կվաստակի և անմիջապես կծախսի այն: Այս դեպքում արդեն կաևոր չէ՝ նա որքան է վաստակում: Եթե մարդը չի կարողանում գրագետ վարվել իր միջոցների հետ և դրանք ներդնել կապիտալի ստեղծման համար, նա չունևոր կմնա:

8. Ժամանակի իզուր ծախս

Նախորդ կետի պես, աղքատ մարդը հաճախ հարցնում է. «Ինչպես՞ ժամանակ սպանել»: Եվ դա նրա ամենամեծ սխալն է: Ժամանակից թանկ ոչինչ չկա, հարուստները դա հաստատ գիտեն:

9. Մտածել ՝ ինչ կասեն ուրիշները

Յուրաքանչյուր հաջողակ մարդ յուրահատուկ է: Նա ստեղծում է հաջողության իր սեփական ռազմավարությունը, ինչի համար էլ նրան գնահատում են մյուսները: Ուստի կարող ես հաշվի չառնել մեր բոլոր խորհուրդները և գնալ քո յուրահատուկ ճանապարհով: Իսկ աղքատը, ընդհակառակը՝ կրկնօրինակում է ուրիշներին: Նա շատ ժամանակ է ծախսում հաջողակ մարդու նմանվելու և շրջապատողների կարծիքները լսելու վրա: Բայց հարուստի համար միևնույն է՝ իր մասին ինչ են մտածում ուրիշները:

10. Ուրիշի կյանքով ապրել

Աղքատների ամենալուրջ սխալներից մեկը ուրիշի կանքն իր համար պրոյեկտելն է: Հաջողության ռազմավարությունները, իհարկե, հրաշալի են, բայց պետք է անես միայն այն, ինչն իսկապես քեզ հարմար ես համարում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

 

Լրահոս

Դիտել ավելին