Կարևոր իրադարձություններ

Գտնվել է Երկրի վրա ամենահին օրգանիզմը

01 Մարտ, 2017 21:52
Գտնվել է Երկրի վրա ամենահին օրգանիզմը

Հնակենսաբանների միջազգային խումբը հայտնաբերել է Երկրի վրա կյանքի հնագույն քարացած օրգանիզմներ, հայտնում է Nature-ը:

Մոլորակի վրա մոտ 3770-4280 միլիոն տարի առաջ ապրած բակտերիաների հետքերը գտնվել են մոլորակի ամենահին ժայռերի՝ Նուվուագիտուկայի ապարների մեջ:

Գիտնականները նմուշներում հայտնաբերել են խողովակաձեւ եւ թելանման կառուցվածքներ, նաեւ երկաթի օքսիդի հատիկներ եւ կարբոնատներ, ինչը վկայում է անցյալում կենսաբանական ակտիվության ընթացքի մասին:

Կենսաբանների ձեռք բերած տվյալները ցույց են տալիս, որ մոտ 3,7 մլրդ տարի առաջ միկրոօրգանիզմները տարածվել են օվկիանոսի գործնականում բոլոր շերտերում:

 

Լրահոս

Դիտել ավելին