Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը Մյասնիկյանի արձանի մոտ ավարտվեց

01 Մարտ, 2017 20:57
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը Մյասնիկյանի արձանի մոտ ավարտվեց

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության երթը դեպի Մյասնիկյանի արձան ավարտվեց:

Երթի մասնակիցները «Բացահայտել Մարտի 1-ը» գրությամբ մեծ ցուցապաստառով, Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով եւ Հայաստանի դրոշով Երեւանի Մաշտոցի պողոտայով քայլեցին Մյասնիկյանի արձանի մոտ եւ ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան երթը հսկող ոստիկանները նույնպես իրենց ձեռքի մեխակները դրեցին արձանի մոտ:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցում հանրահավաք-երթին:

 

Լրահոս

Դիտել ավելին