Կարևոր իրադարձություններ

Սփյուռքը մեծ պոտենցիալ ունի ե՛ւ կրթության, ե՛ւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում․ Կարեն Կարապետյան

01 Մարտ, 2017 20:26
Սփյուռքը մեծ պոտենցիալ ունի ե՛ւ կրթության, ե՛ւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում․ Կարեն Կարապետյան

Հայաստանի կառավարությունը հայրենադարձության վերաբերյալ առաջարկներ է սպասում նաեւ Սփյուռքից: Մարտի 1-ին՝ խորհրդարանում կառավարական ժամին այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին:

«Մենք սպասում ենք, որ արտասահմանում մեր հայրենակիցները իրենք մեզ կներկայացնեն, թե մեր երկրի խնդիրների լուծմանն իրենց մասնակցությունն ինչպես են տեսնում»,- հայտարարեց վարչապետը:

Սփյուռքը մեծ պոտենցիալ ունի ե՛ւ կրթության, ե՛ւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ե՛ւ այլ ճյուղերում, հայտարարեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին