Կարևոր իրադարձություններ

Մեր զոհերի մասին լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում․ ԼՂՀ նախագահ

01 Մարտ, 2017 20:03
Մեր զոհերի մասին լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում․ ԼՂՀ նախագահ

ԼՂՀ նոր Սահմանադրության ընդունումն օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է։Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Գազետա․ ռու» պարբերականին տված հարցազրույցում։

«Սահմանադրության հիմնական նպատակն է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, կատարելագործել իշխանության ճյուղերի զսպման ու հակակշռման համակարգը, ապահովել մեր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, նաեւ անկախ պետականության հետագա զարգացումն ու ամրապնդումը»,- նշել է ԼՂՀ նախագահը։

Խոսելով երկրի անվանումների մասին՝ Բակո Սահակյանը նշել է «Պաշտոնապես մեր երկիրը կոչվում է Արցախ Հանրապետություն, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Արցախը ավելի հին անվանում է, այն օգտագործվել է մի քանի հազարամյակ։ Իսկ Ղարաբաղ անվանումը շրջանառության մեջ է մտել 14-15-րդ դարերում։ Բայց այդ երկու անվանումներն էլ մեր պատմության, քաղաքականության, աշխարհագրության ու մշակույթի տարբեր բաղադրիչների կրիչներն են։Դրա համար էլ դրանք հավասար օգտագործվում են որպես մեր հանրապետության պաշտոնական անվանում»։

Պատասխանելով նախագահի պաշտոնին ամենամեծ հիասթափության ու ամենամեծ հաղթանակի մասին հարցին՝ Բակո Սահակյանը նշել է, որ այս տասը տարիներին շատ բան է արվել։ Բոլոր այդ տարիներին ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7-9 տոկոս։ Իրականացվել են մի շարք ռազմավարական նախագծեր մեր տնտեսության բոլոր ոլորտներում, նշել է նախագահը։ «Եթե ոչ հեռավոր անցյալում մենք ստիպված էինք էլեկտրաէներգիա ու հատիկավոր կուլտուրաներ ներմուծել, ապա հիմա մենք ոչ միայն մեր պահանջարկն ենք բավարարում, այլեւ հնարավորություն ունենք արտահանել թե էլեկտրաէներգիա, թե հատիկավոր կուլտուրաներ։ ԴԻնամիկ զարգանում են մեր երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները»,- հայտնել է Բակո Սահակյանը։

«Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է։ Այս տարիներին, մանավանդ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, մեր տասնյակ զինծառայողներ, նաեւ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ զոհվեցին Ադրբեջանի ուխտադրուժ գործողությունների պատճառով։ Նույնն է զգում Արցախի ցանկացած քաղաքացի, ու ես, որպես երկրի ղեկավար, այդ ցավը կրկնակի եմ զգում։ Մեր զոհերի մասին լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում ու մեր ժողովրդի պատմության մեջ»,- ասել է ԼՂՀ նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին