Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային չսրել իրավիճակն Էգեյան ծովում

01 Մարտ, 2017 19:37
ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային չսրել իրավիճակն Էգեյան ծովում

 Թուրք-հունական հարաբերությունները վերջին շրջանում լարված փուլ են թևակոխել: Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է արել մեղմել դիրքորոշումը  և նվազեցնել Հունաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Էգեյան ծովի հատվածում կատարվող գործողությունները՝ հայտնում է ria.ru-ն:

ԱՄՆ-ը ասել է նաև, որ Հունաստանի և Թուրքիայի միջև եղած հակասությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների:

Թուրք-հունական հարաբերությունները վերջին շրջանում լարված փուլ են թևակոխել:

Թուրք-հունական հարաբերությունների լարման պատճառ է հանդիսացել Հունական դատարանի կողմից 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջի մերժումը:

Դրանից հետո Թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է թուրք-հունական օդային և ջրային սահմանները:

Թուրքիայի կառավարությանը սադրանքներից զերծ մնալու կոչ է արել նաև Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին