Կարևոր իրադարձություններ

Առկա է փլուզման վտանգ (լրացված)

01 Մարտ, 2017 19:15
Առկա է փլուզման վտանգ (լրացված)

Մարտի 1-ին, ժամը 16:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկը սողանքի հետևանքով գտնվում է վթարային վիճակում (4 աստիճան). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մեկ հարկանի տան (մոտ 100 քմ, 1960 թ.-ի կառուցված, 4-րդ կարգի վթարային) երեք ննջասենյակների, լոգարանի և հյուրասենյակի անկյունային պատերին և առաստաղներին առկա են ճաքեր (մինչև 2 սմ):

***

Մարտի 1-ին, ժամը 11:04-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի պատերին առաջացել են ճաքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տան (100 քմ, 1973 թ.-ի կառուցված) նկուղում (24 քմ), երկու ննջասենյակի (24 քմ) անկյունային պատերին և առաստաղներին առկա են ճաքեր (2-5 մմ):

Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ ՊԿ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

 

Լրահոս

Դիտել ավելին