Կարևոր իրադարձություններ

Տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր պետություն՝ ի դեմս Արցախի. Էդվարդ Նալբանդյան

01 Մարտ, 2017 18:41
Տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր պետություն՝ ի դեմս Արցախի. Էդվարդ Նալբանդյան

Տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր պետություն՝ ի դեմս Արցախի: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրյուցի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետև այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից շատ ոգևորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարևոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար: Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել և փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր Զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաև նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:

Նալբանդյանի խոսքով, բացառված չէ, որ տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր երկիր՝ ի դեմս Արցախի Հանրապետության:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին