Կարևոր իրադարձություններ

«Իսկանդերների» առկայությունը Արցախում խաղաղության և կայունության ապահովման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Բակո Սահակյան

01 Մարտ, 2017 18:23
«Իսկանդերների» առկայությունը Արցախում խաղաղության և կայունության ապահովման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Բակո Սահակյան

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների առկայությունը կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Այս մասին Gazeta-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Իսկանդերների» առկայությունը, իհարկե,  կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն է:Այս պատճառով ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ամենաարդյունավետ մեխանիզմն է»,- նշել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին