Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները․ մարտի 1

01 Մարտ, 2017 19:10
Օրվա կարևոր իրադարձությունները․ մարտի 1

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները․

Այսօր՝ մարտի 1-ին, լրացավ 2008թ․ մարտիմեկյան իրադարձությունների 9 տարին։ 2008 թվականին  Հայաստանում  տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում իրավիճակը սրվել էր:Բողոքի ակցիաներն ու հանրահավաքներ, որոնք սկսվել էին փետրվարի 19-ից հետո՝ ծանր հետևանք թողեցին հայ հասարակության վրա։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեցին տասնյակ   և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:  

 

Այսօր, Երևանի Ազնավուրի հրապարակից «Ելք» դաշինքը երթով շարժվել է դեպի Մյասնիկյանի արձան: Երթին մասնակցել են  «Ելք»- դաշինքի առաջին եռյակը ներկայացնող Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլք: 

ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին և պարենային ծառայության պետին՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու համար։ Թիվ N զորամասում հացի պակասուրդ հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկրորդ կայազորային քննչական բաժնում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել ստուգումներ, դատահաշվապահական փորձաքննություններ, կատարվել գույքագրում։ Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասին մատակարարված հացի իրական քանակը չի համապատասխանել հաշիվ-ապրանքագրերով ներկայացված տվյալներին. դրանցում ներառվել են կեղծ տվյալներ՝ մատակարարված հացի քանակը ներկայացնելով ավելի շատ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ Վ.Պետրոսյանը, ստորագրված պայմանագրերի հիման վրա N զորամասին հաց մատակարարող ՍՊԸ-ի պատասխանատու աշխատողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անձնակազմի համար անհրաժեշտ փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ներկայացնել ավել և գրանցված յուրաքանչյուր N քանակի  դիմաց ստանալ համապատասխան գումար։ Փոխգնդապետը, պարտավոր լինելով կազմակերպել և  վերահսկել զորամասում ստացված հացի սահմանված հաշվառման ու հաշվետվության կարգը, շահադիտական նկատառումներով հանձնարարել է նույն զորամասի պարենային ծառայության պետ, մայոր Է.Ալեքսանյանին ՍՊԸ ուղարկել արդեն իսկ զորամաս մատակարարված հացի վերաբերյալ ապրանքագրեր, որոնք վերադարձվել են մատակարարված հացի քանակն ավել ներկայացված կեղծ գրառումներով։ Վերադաս հրամանատարությանը ներկայացվել են զորամասում ըստ կաթսայական բավարարման համար անհրաժեշտ քանակից ավելի շատ հաց մատակարարվելու մասին, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վ.Պետրոսյանին և Է.Ալեքսանյանին մեղադրանք է առջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՍՊԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել այսօր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ 

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1­-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեղիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնականօգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին