Կարևոր իրադարձություններ

Սեմինար-քննարկում՝ Երևանի շտապբուժօգնության մեքենաների վարորդների համար

01 Մարտ, 2017 17:46
Սեմինար-քննարկում՝ Երևանի շտապբուժօգնության մեքենաների վարորդների համար

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ վարչական համալիրում շտապօգնության մեքենաների վարորդների համար կազմակերպվել էր սեմինար-քննարկում` ՃՈ ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը վարել են «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:

Սեմինար-քննարկման նպատակը շտապօգնության մեքենաների վարորդների հետ համագործակցությունը սերտացնելն ու վերջիններին իրենց իրավունքների և պարտականությունների մասին առավել մանրամասն տեղեկացնելն էր:
Քննարկվել են նաև շտապօգնության մեքենաների վարորդների և երթևեկության մյուս մասնակիցների միջև հնարավոր հակասությունները բացառելու նպատակով ՃՈ աշխատակիցների կողմից ակնկալվող աջակցության հնարավորությունները:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին