Կարևոր իրադարձություններ

«Ըստ անհրաժեշտության կմասնակցեմ քարոզարշավին»․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

01 Մարտ, 2017 17:40
«Ըստ անհրաժեշտության կմասնակցեմ քարոզարշավին»․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար Դավիթ Հարությունյանը, որն ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նպատակահարմար չի գտնում իր աշխատանքային գործունեությունը Ազգային Ժողովում շարունակելը։ Նա բացառեց արդարադատության նախարարություն վերադառնալը։ Իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին Հարությունյանը պատասխանեց․ «Ընտրություններից հետո պարզ կդառնա՝ կախված նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի Ազգային Ժողովում»։ Հարությունյանը նշեց, որ ըստ անհրաժեշտության կմասնակցի ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին․ «Այս պահին դեռևս չեմ մասնակցում նախընտրական քարոզչությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին