Կարևոր իրադարձություններ

Ազատ դեմոկրատները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

01 Մարտ, 2017 17:26
Ազատ դեմոկրատները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին և դիտորդական առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին։ Հանդիպմանը մասնակցում էին Ազատ դեմոկրատներ կուսակցության համապետական ընտրական ցուցակի 3-րդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը և մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին առնչվող հարցեր, ինչպես նաև նախընտրական քարոզարշավին առնչվող քաղաքական, իրավական և կազմակերպչական խնդիրներ։
Երկուստեք կարևորվեց ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը, ընտրակեղծիքները կանխելու և ընտրությունների ընթացքը վերահսկելու առումով շեշտվեց ընտրական տեղամասերում դիտորդական առաքելությունների և վստահված անձանց ներկայացվածության անհրաժեշտությունը։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին