Կարևոր իրադարձություններ

Սոցիալական ապահովության Ճամբարակի տարածքային բաժինն արժանացավ ԱՄՆ դեսպանատան մրցանակի

01 Մարտ, 2017 17:06
Սոցիալական ապահովության Ճամբարակի տարածքային բաժինն արժանացավ ԱՄՆ դեսպանատան մրցանակի

ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ իրականացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցության ընդլայնում»  ծրագրի շրջանակներում 2017թ․ փետրվարի 28-ին կազմակերպվել էր մրցանակաբաշխություն «Մատչելի վայրեր» անվանմամբ: Մրցանակաբաշխության «Մատչելի պետական սոցիալական ծառայություն» անվանակարգում ներկայացված սոցիալական մի շարք ծառայությունների շարքում հաղթող է ճանաչվել Սոցիալական ապահովության պետական ծառայության Ճամբարակի տարածքային բաժինը:

«Սոցիալական ապահովության պետական ծառայության և իմ անունից  շնորհակալություն եմ հայտնում մրցանակի համար։ Ես համարում եմ, որ այն ոչ միայն մեր աշխատանքի գնահատական է, այլ նաև լրացուցիչ պատասխանատվություն, ինչը մեզ պարտավորեցնում է անել ավելին և լինել հետևողական՝ ոչ միայն մեր, այլ սոցիալական ապահովության պետական ծառայության մնացած բոլոր տարածքային կենտրոններում շահառուների սպասարկման որակը և պայմանները բարելավելու ուղղությամբ»,- նշեց Սոցիալական ապահովության պետական ծառայության Ճամբարակի տարածքային բաժնի պետ Վախթանգ Բաբայանը,  ում մրցանակը հանձնեց  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ  Դիանա Սիթը։

Միջոցառման նպատակն էր խրախուսել մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին և հանրայնացնել մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին