Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նախագահը 157 բանտարկյալի ներում է շնորհել

01 Մարտ, 2017 16:44
Վրաստանի նախագահը 157 բանտարկյալի ներում է շնորհել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին 157 բանտարկյալի ներում է շնորհել: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ` այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել ներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:

«Այսօր` 2017 թվականի մարտի 1-ին, Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 157 կալանավորների, նրանց թվում են ութ կին և մեկ դեռահաս»,- ասել Է Քորիձեն:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 64 կալանավորների, այդ թվում երկու կանանց համար կրճատվել Է պատիժը կրելու ժամկետը:

 

Լրահոս

Դիտել ավելին