Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՌԴ դեսպան Վոլինկինին

01 Մարտ, 2017 16:26
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՌԴ դեսպան Վոլինկինին

Մարտի 1-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ նպատակային պաշարների պետական ռեզերվների կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական գիտահետազոտական բազային կենտրոնի ստեղծումը, արդյունաբերական անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի մշակումը և համագործակցությունը արտակարգ իրավիճակներում բնակչութւանը հոգեբանական օգնության տրամադրման գործընթացում:

Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծեց, որ նշված ոլորտներում համագործակցության իրականացման արդյունավետ պլատֆորմ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնն է, որն ունի տարածաշրջանային նշանակություն և իրականցվող ծրագրերը մշակվելու են կենտրոնի հենքի վրա:

Կենտրոնն իր կարողություններով միակն է տարածաշրջանում և հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակներում ու ճգնաժամերի դեպքում հումանիտար աջակցություն ցուցաբերել երրորդ երկրի:

Կողմերը քննարկեցին նաև հնարավոր բազմավեկտոր համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ:  

 

Լրահոս

Դիտել ավելին