Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են արցախա-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցեր

01 Մարտ, 2017 16:04
Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են արցախա-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը ԱՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մի խումբ դիվանագետների պարգեւատրել է ԱՀ պետական պարգեւներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին