Կարևոր իրադարձություններ

Նոր Հաճընի կամուրջը կլուսավորվի էներգախնայող բարձրակարգ լամպերով

01 Մարտ, 2017 14:25
Նոր Հաճընի կամուրջը կլուսավորվի էներգախնայող բարձրակարգ լամպերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որով  «Կոնսել» ընկերությունը սեփական միջոցներով  «Philips» ընկերության արտադրած ժամանակակից էներգախնայող բարձրակարգ լամպերով կլուսավորի Նոր Հաճընի կամուրջը։

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը։

Ողջունելով համագործակցության  այս ծրագիրը՝ Ա. Առաքելյանը նշեց, որ այն պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է, փոխադարձ շահագրգռվածությամբ ծրագիր:

«Կոնսել» ընկերության տեսանկյունից  սա մարքեթինգային քայլ է,  իսկ մեզ համար հնարավորություն՝ կամրջային բարդ ենթակառուցվածքն անվճար կահավորելու  բարձրակարգ լուսատուներով»,-նշեց Ա. Առաքելյանը։

«Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը տեղեկացրեց, որ լուսատուները «Philips» ընկերության վերջին արտադրանքներից են, և սա ընկերության կողմից  իր նոր արտադրանքը հայ հանրությանը ներկայացնելու միջոց է։

Ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով Նոր Հաճընի կամուրջը սեփական միջոցներով լուսավորելու ծրագիրը նախարար Վահան Մարտիրոսյանին  էր ներկայացվել մոտ մեկ ամիս առաջ՝ «Philips Lighting» ընկերության պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում։

 

Լրահոս

Դիտել ավելին