Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության փաստը մոռացված չէ. Էլթոն Ջոնը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

01 Մարտ, 2017 14:10
Ցեղասպանության փաստը մոռացված չէ. Էլթոն Ջոնը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի 25-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթի ժամանակ ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Asbarez-ի փոխանցմամբ՝ երգիչը ասել է, որ հպարտությամբ է ներկայացնում  Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը:

«Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք` Ցեղասպանության փաստը մոռացված չէ: Այս ֆիլմը ցույց է տալիս անցյալի վայրագությունները և հորդորում սովորել անցյալի սխալների վրա»,- ասել է Ջոնը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին