Կարևոր իրադարձություններ

«Շիրակի մարզպետի անգործությունը բացատրող կա՞»

01 Մարտ, 2017 14:07
Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան
«Շիրակի մարզպետի անգործությունը բացատրող կա՞»

Գյումրու 38 դպրոցի տնօրենի մրցույթը վաղուց՝ հունվարի 24-ին է կայացել, երկու թեկնածուների ստացած ձայները՝ Խորհրդի քվեարկության արդյունքներով եղել է 4-4: Այսինքն տնօրեն չի ընտրվել: Այս դեպքում հարցը գնում, հասնում է վարչապետ-փոխվարչապետին, այնտեղից դիրքորոշում են գրում ուղարկում մարզպետին, նա էլ ըստ այդ հանձնարարականի պիտի նշանակի դպրոցի տնօրեն ու պայմանագիր կնքի հետը:

Հիմա, մրցույթներից եւ փոխվարչապետի թուղթը գալուց անցել է մեկ ամիս, սակայն մարզպետը դեռ չի նշանակել տնօրեն այս դպրոցում, այնինչ տնօրեն, ըստ գործող կարգի պիտի նշանակվեր մրցույթից հետո տասնօրյա ժամկետում:

Էս չլոցին չեմ հասկանում, եթե իհարկե կուսակցական ազդեցություն տարածելու հիմքեր չունի: Լրագրողի հարցին, մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը որոշակի պատասխան չի տվել: Թե ինչքան պիտի դպրոցը տնօրենի պաշտոնակատարով կառավարվի. պարզ չէ:

Հմի հարց. հանրապետականի հավատարիմ գործընկեր դաշնակցություն, դեռ ինչքան պիտի դպրոցները քաղաքական շահաբաժնի գործիք դարձնեք, դպրոցների բուն առաքելությունը ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի վերածելն է՞, թե՞ կրթությունը: Հանրապետականների մասով ամեն ինչ հասկանալի է, նստել վրեն՝ ուտում են, դուք էլ որոշել եք ընդդիմանա՞լ, թե՞ մի քիչ էլ ձեզ բաժին հանե՞ն:

Գուցե սխալվում եմ: Եթե սխալվում եմ, թող մեկը կարողանա ամբողջ ինտելեկտը հավաքի ու բացատրի, թե ինչու պիտի փոխվարչապետից թուղթը ստանալուց հետո անմիջապես չնշանակվի տնօրենը:

Էս շատ մեղմ գրառումը սկիզբն է առաջին սերիայի, զեկուցեք՝ ուր հարկն է:

 

Լրահոս

Դիտել ավելին