Կարևոր իրադարձություններ

«Իմ տարիքն այնպիսին է, որ կոչերից չէ որ ոգևորվում են»

01 Մարտ, 2017 13:36
«Իմ տարիքն այնպիսին է, որ կոչերից չէ որ ոգևորվում են»

Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը դրական գնահատեց վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բիզնես միջավայրի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը․ «Մոտեցումը շատ ողջունելի է։ Գործարարներին ավելի արժևորում են կառավարությունում և ավելի կարևորում են նրանց աշխատանքը։ Դա պետք է ավելի շուտ արվեր, որովհետև պետության ողնաշարը գործարարությունը, տնտեսությունն է»։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք վարչապետի՝ բիզնեսի խթանման մասին կոչերից ոգևորված է որոշել հեռանալ քաղքականությունից և զբաղվել միայն բիզնեսով, Նուշիկյանը պատասխանեց․ «Իմ տարիքն այնպիսին է, որ կոչերից չէ որ ոգևորվում են»։ Հարցին, թե հնարավոր է համարում, որ հետընտրական շրջանում այդ դրականը միտումները չշարունակվեն, Նուշիկյանը պատասխանեց․ «Չեմ ուզում վատատեսորեն տրամադրվել։ Հիմքերն արդեն դրվել են և շարունակական բնույթ են կրելու։ Մենք այլընտրանք չունենք՝ պետք է զարգացնենք տնտեսությունը, գործարարությանը զարկ տանք, ներդրումներ բերենք երկիր, ոգևորենք տեղական ներդրողներին, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր»։ Անդրադառնալով նախընտրական գործընթացներին, մասնավորապես ընտրակաշառքների բաժանմանը, Նուշիկյանը նշեց, որ յուրաքանչյուրի բարոյական իրավունքն է որոշել, թե ինչպես է ընտրելու և վերցնելու՞ է ընտրակաշառք, թե՞ ոչ։

 

Լրահոս

Դիտել ավելին