Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ռուսական ռազմաբազայում «տագնապի» ազդանշան է տրվել

01 Մարտ, 2017 13:11
Հայաստանում ռուսական ռազմաբազայում «տագնապի» ազդանշան է տրվել

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումներն «տագնապի» ազդանշան է տրվել, որից հետո նրանք շարժվել են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուղղությամբ: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:


Մամուլի ծառայությունից հայտնել են, որ տանկային, հետևակային, հետախուզական, հրետանային ստորաբաժանումները դժվարին մարտավարական հանգամանքներում մշակում են ավիացիայի հարվածներին հակահարված տալու մեխանիզմներ, ինչպես նաև թունավոր նյութերով վարակված, ձնով ծածկված դժվարանցանելի տարածքների և դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտիների հաղթահարման գործողություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին