Կարևոր իրադարձություններ

«Մեր կուսակցությունը երբեք չի ասել, թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է». Շարմազանով

01 Մարտ, 2017 13:19
«Մեր կուսակցությունը երբեք չի ասել, թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է». Շարմազանով

Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նորմալ գնահատեց կուսակցությունում տարբեր կարծիքների առկայությունը։ Նա մասնավորապես անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի արտահայտած այն մտքին, թե ինքը դեմ է եղել ռեյտինգային՝ տարածքային ընտրակարգին։

Հիշեցնենք, որ վերջինս երեկ խոսեց նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր պայամանների՝ ասելով․ «Ժողովուրդը սոված վիճակում է, իրար դեմ ենք հանելու»։

Թեմայի վարեբերյալ Շարմազանովն ընդգծեց․ «Մեր կուսակցությունը երբեք չի ասել, թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է։ Մենք տարբերվում ենք շատ իշխանություններից նրանով, որ մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը։ Այո՛, երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց ՀՀԿ-ն այն ուժն է, որը կարող է այդ խնդիրները լավագույնս լուծել»։

 ՀՀԿ խոսնակը վստահեցրեց, որ իրենց ուժը խնդիրները ախտորոշում իրականացնելն է և իրենց գնալու են դրանց լուծան ճանապարհով։ Անդրադառնալով պատգամավոր Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե հանրապետական լինելն իրեն ավելի շատ կխանգարի քան թե կօգնի ձայներ հավաքելու գործում, Շարմազանովն ասաց․ «Հանրապետական լինել ինձ համար պատիվ և հպարտություն է և կարծում եմ բոլորի համար էլ այդպես պետք է լինի»։

 

Լրահոս

Դիտել ավելին