Կարևոր իրադարձություններ

Հայաստանում աճում է ներքին զբոսաշրջությունը

01 Մարտ, 2017 12:24
Հայաստանում աճում է ներքին զբոսաշրջությունը

Ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների համաձայն՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:

2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 262 687 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6.3%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 979 968 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.4%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին