Կարևոր իրադարձություններ

Աղվան Հովսեփյանը շարունակում է սպառնալ Լյովա Խաչատրյանին. «Ժամանակ»

01 Մարտ, 2017 10:12
Աղվան Հովսեփյանը շարունակում է սպառնալ Լյովա Խաչատրյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով` Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում ռեյտինգայինով առաջադրված ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին շարունակում է սպառնալ, իսկ նրան սատարողներին սպառնում է քրեական գործերով։ Ապարանում քվեներ հավաքելու շատ մեծ հնարավորություն ունի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։ Նա տարիներ առաջ Ապարանի քաղաքապետ է եղել, շատ սիրված է, որի արդյունքում Լյովա Խաչատրյանի շանսերը նվազել են։ Գառնիկիչն էլ անհամբեր վերջինիս պարտությանն է սպասում, որպեսզի հետ բերի իր ունեցածը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն։ Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին