Կարևոր իրադարձություններ

Հիասթափված են. Օհանյանը խոստովանել է՝ եթե իրեն հույս չտային, ինքը չէր մտնի քաղաքականություն. «Ժամանակ»

01 Մարտ, 2017 09:14
Հիասթափված են. Օհանյանը խոստովանել է՝ եթե իրեն հույս չտային, ինքը չէր մտնի քաղաքականություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել 7 տոկոսի շեմը եւ չեն հայտնվելու ԱԺ-ում։ Հիասթափությունն այն աստիճան է, որ այդ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորներից եւ ոչ ոք ԱԺ քառօրյային ամբիոնից ելույթ չի ունենում։

Սեյրան Օհանյանն էլ վերջերս մի նեղ միջավայրում խոստովանել է, որ եթե իրեն հույս չտային, որ իրենց դաշինքը կմիանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին եւ համատեղ մեկ դաշինքով կգնան ընտրությունների՝ ինքը չէր մտնի քաղաքականություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին