Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը քննարկելու են Անկարային С-400 համակարգեր վաճառելու հարցը

28 Փետրվար, 2017 22:07
Պուտինն ու Էրդողանը քննարկելու են Անկարային С-400 համակարգեր վաճառելու հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտին կայանալիք հանդիպմանը քննարկելու են Անկարայի կողմից С-400 և այլ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը:

Թուրքիայի նախագահի այցը ՌԴ նախատեսված է մարտի 9-10-ին:

«Նախագահը ժամանելու է տնտեսական խորհրդի նիստի մասնակցելու համար, այսինքն առաջնահերթությունը տնտեսական փոխգործակցությունն է լինելու, առևտուրը, ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ գումարած թուրքական «պաշտպանություն»-ը,  С-400 համակարգերի վաճառքը»,- ասել է Չևիկը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին